Ռուսաստանի Ռոստովի մարզում ավիաաղետի հետեւանքով երկու մարդ է մահացել: Աղետի է ենթարկվել թեթեւ շարժիչով օդանավը, ով գետնին է տապալվել ժամը 15:30-ին, «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ ԱԻՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչությունից:

Նախնական տվյալներով, երկու մարդ` օդաչուն եւ ուղեւորը, զոհվել են: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: