«Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը նշել է 14 մարդու անուն, որոնք զոհվել են հարվածի հետեւանքով։ Զոհերի մեջ է Ահմադ Մահմուդ Վահաբին՝ «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը եւ «Ռադվանի ուժեր» էլիտար ստորաբաժանման բարձրագույն հրամանատարության անդամը։

Վահաբին «Ռադվանի ուժեր»-ի ղեկավարության երկրորդ բարձրաստիճան անդամն է Իբրահիմ Աքիլից հետո, որի զոհվելու փաստը հաստատվել է ուրբաթ Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաստատել էին, որ «հետախուզության հուսալի աղբյուրը» իսրայելցի զինվորականներին տեղեկություն է տրամադրել «Ռադվանի ուժերի» բարձրաստճան ղեկավարների նախատեսված հանդիպման մասին, որն էլ հանգեցրել է հարձակման։