Նիժնի Նովգորոդում երկու մեքենաների բախման հետեւանքով ուրբաթ զոհվել է մարզի տուրիզմի եւ արդյունահանման փոխնախարար Գալինա Գալկինան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով մարզի կառավարության մամուլի ծառայությանը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարից, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Սեմյոնովյան օկրուգում, տուժել է հինգ մարդ, երեքը զոհվել է։ Զոհվածների մեջ է մարզի տուրիզմի եւ արդյունահանման փոխնախարար Գալինա Գալկինան, որը վերադառնում էր Յոշկար Օլա կատարած գործուղումից»,- նշված է հաղորդագրությունում։
Տուժածները՝ Նիժնի Նովգորոդի կրեմլի ավտոբազայի վարորդը եւ Հյուրընկալության մարզային գործակալության աշխատակիցը, հոսպիտալացվել են, բժիշկները նրանց անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում։
Մինչ այդ ՌԴ ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ վթարը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդ-Յոշկար Օլա ավտոճանապարհի 119-րդ կիլոմետրում, սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21.15-ին։





























