«Донбасс сегодня» պարբերականը «Вконтакте»-ում տեղեկացրել է, որ Կրասնոդարի երկրամասում այրվում է «Վագներ» ՄՌԿ-ի նախկին կայանի տարածքը։ Ցուցադրվել են կադրեր պատահարի վայրից։ Մասնավոր ռազմական կազմավորման մարտիկները կայանից հեռացել են 2023թ. հուլիսի կեսին, տեղեկացրել է NEWs.ru-ն։
Շաբաթ օրը, սեպտեմբերի 21-ին, Նիժնի Նովգորոդի մարզի կենցաղային պինդ մնացորդների աղբավայրում հրդեհ է սկսվել։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09.20-ին հրշեջներին հաջողվել է մարել բաց կրակը, որն ընդգրկել էր 35 հազար քառակուսի մետր տարածք։ Բայց մասնագետները պետք է մարեն նաեւ հրդեհը աղբի ներքին շերտերում։





























