Առնվազն 19 մարդ է զոհվել Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահորում գազի պայթյունի հետևանքով, կան վիրավորներ, հայտնում է Mehr-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում Տաբաս քաղաքի հանքահորերից մեկում։

Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր։