Բաքվում ցրել են խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեմ ուղղված բողոքի ակցիան, 10 մարդ ձերբակալվել է:
contact.az-ը տեղեկացնում է, որ երիտասարդական մի քանի կազմակերպությունների ակտիվիստներ դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00 Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում բողոքի ցույց են անցկացրել: Ցույցին մասնակցել են 100-ից ավելի երիտասարդներ, ովքեր զոհված զինվորների նկարներով պաստառներ են ցուցադրել:
Նրանք վրդովմունք են արտահայտել խաղաղ պայմաններում զինվորների սպանության կապակցությամբ, պահանջել են պատժել մեղավորներին: Ցույցի մասնակիցները պահանջել են համակողմանիորեն հետաքննել նման երեւույթների պատճառները:
Ցույցը սկսելուց մի քանի րոպե անց ժամանել են ոստիկանները եւ սկսել ցրել երիտասարդնրին: Իրավապահների եւ ցուցարարների բախման հետեւանքով 10 ցուցարար ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:











