Իրանի Հարավային Խորասան նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Ախունդին հայտնել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի դրությամբ Տաբաս քաղաքի ածխահորում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է IRNA-ն։
«Մենք փորձում ենք արագ իրավիճակն անվտանգ դարձնել և տեղափոխել վթարից բոլոր տուժածներին, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով, զոհերի թվի աճի հավանականություն կա»,- ասել է Ախունդին։
Ըստ նրա, ևս 17 վիրավոր հոսպիտալացվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 19 մարդ է զոհվել շաբաթ երեկոյան Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբաս քաղաքի ածխահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։





























