Սիրիական բեռնատար նավը Կարմիր ծովում, Եգիպտոսի ափերի մոտ աղետի է ենթարկվում: Սուզվող նավի նավաստիները հասցրել են օգնության ազդանշան տալ:
Ստացվող տեղեկատվության համաձայն, նավը գտնվում է եգիպտական Սֆաջա նավահանգստից շուրջ 50 ծովային մղոն հեռավորության վրա: Նավի վրա մոտ 4 հազար տոննա բեռ կա եւ անձնակազմի 14 անդամներ, հաղորդում է MIGnews.com-ը:
Հաղորդվում է, որ եգիպտացիների փրկարարական ուղղաթիռն արդեն օդ է մեկնել է աղետի վայր: Այնտեղ է ուղեւորվում նաեւ մոտակայքում գտնվող նավը:




























