Թուրք փոփ-երգչուհի Հիլալ Չեբեչին, ով բազմաթիվ անգամ շոկի մեջ է գցել թուրք հասարակությանն իր համարձակ վարքով ու բաց լուսանկարներով, կրկին հանվել է:

Այս անգամ նրա կիսամերկ լուսանկարների փունջը նվիրված է ֆուտբոլի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Լուսանկարների վրա մեծ տառերով գրված է  «for Messi»:

Հիլալ Չեբեչին Մեսսիի մեծ երկրպագուհին է եւ դա երբեք չի թաքցրել: Ավելին, նա հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ արգենտինացի ֆուտբոլիստի հետ, բայց դրա համար Մեսսին պետք է մահմեդականություն ընդունի: