Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի, հայտնում է Mehr-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ:
Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։
Հիշեցնենք, որ ածխահորում պայթյունը տեղի էր ունեցել երեկ երեկոյան։





























