ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շփոթվել և կորցրել է  իրականությանի հետ կապը, հայտնում է Fox News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բայդենը պետք է ներկայացներ Հնդկաստանի վարչապետին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում։ Փոխարենը նա շփոթվեց և, թերևս, որոշեց, թե սպասում է լրագրողների հարցերին: Անհարմար դադարից հետո հաղորդավարը ներկայացրեց Մոդիին։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ լինելու համար,- ասել է Բայդենը։- Ուրեմն հաջորդն ու՞մ եմ ներկայացնում: Ո՞վ է հաջորդը»,- բացականչել է նա, որից հետո մի քանի վայրկյան լռություն է տիրել։

Այնուհետև հաղորդավարը ներկայացրել է Մոդիին, որը մոտեցել է Բայդենին և սեղմել նրա ձեռքը: