Գերմանիայի ռազմաօդային ուժերը հայտնել են Բալթիկ ծովի վրայով իրենց կործանիչների արտակարգ թռիչքի մասին՝ ռուսական կործանիչների պատճառով։

Հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի կազմում Գերմանիայի ՌՕՈՒ արագ արձագանքման ուժերը տագնապի ազդանշանով  օդ են բարձրացել Լատվիայի տարածքում «առանց թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերներով» ռուսաստանյան հինգ ինքնաթիռների պատճառով։

Գերմանական ռազմաօդային ուժերի տվյալներով, Բալթիկ ծովի վրա նկատված ռուսաստանյան ինքնաթիռների կազմում եղել մեկ Սու-35 և չորս Սու-30 կործանիչներ: