Սանկտ Պետերբուրգի մոտակայքում մասնավոր ինքնաթիռի վթարման արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է պետերպուրգյան ԱԻՆ-ի աշխատակիցը, մեկ շարժիչով ինքնաթիռն ընկել է ժամը  17.00-ի սահմաններում: Փրկարարները փորձում են փրկել տուժածի կյանքը:

Այսօր ավելի վաղ Ռոստովի Ակսայի շրջանում թեթեւ մարդատար ինքնաթիռ էր ընկել, երկու մարդ զոհվել էին: Նախնական տվյալներով` ինքնաթիռում գտնվել են հրահանգիչն ու աշակերտը: