Թուրքիայում կործանվել է ուսումնական ինքնաթիռ, երկու օդաչուները զոհվել են։

Այս մասին տեղեկացրել է Բուրսաի նահանգապետարանն իր պաշտոնական էջում, Х սոցցանցում։ Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին, կործանվել է օդաչուների մասնավոր դպրոցի երկտեղանոց ուսումնական ինքնաթիռ։

«Վթարի հետեւանքով զոհվել են երկու օդաչուները»,- նշել են այնտեղ։

Միջադեպի փաստով սկսվել է դատական եւ վարչական հետաքննություն։