Հնդկաստանի Բհոպալ քաղաքում, այսօր` նոյեմբերի 3-ին, փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ, բողոքելով այն բանի դեմ, որ Հնդկաստանը համաձայնել է մասնակցել «Օլիմպիադա-2012»-ին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Times of India-ն, բողոքի պատճառն այն է, որ Օլիմպիադայի հովանավորների մեջ կա մի ընկերություն` Carbide Dow-ն, որին Հնդկաստանում պատասխանատու են համարում 1984 թվականի խոշորագույն արդյունաբերական աղետի համար: Carbide Dow-ն Dow Chemical Union Chemical-ի դուստր ձեռնարկությունն է: Շատ հնդիկներ մեղադրում են նրան այդ ընկերությանը տասնյակ հազարավոր մարդկանց մահվան մեջ: Ցուցարարները փակել են երկաթուղային գծերը, կանգնեցնելով գնացքների երթեւեկությունը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ երկրի մի շարք այլ քաղաքներում: եւս:
Աղետը տեղի է ունեցել 1984 թվականի դեկտեմբերի 3-ին, պեստիցիդներ արտադրող Union Carbide գործարանում, երբ մի քանի տոննա տարողությամբ մետալիզոցիանիտ ցիստեռնի մեջ ջուր է լցվել: Քիմիական ռեակցիայի արդյունքում առաջ է եկել մահացու թունավոր գազային ամպ, որը քամին քշել է քաղաքի կողմը: Վթարի հենց առաջին ժամերին մահացել է շուրջ 3,5 հազար մարդ, իսկ ընհանուր առմամբ, զոհերի թիվն անցել է 25 հազարից: Հարյուր հազարավոր մարդիկ (որոշ գնահատականներով 500 հազար) հիմա էլ տառապում են խրոնիկ հիվանդություններով, որի պատճառը քիմիական թունավորումն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























