Հնդկաստանում դեռահասին` ցածր խավի ընտանիքից, սպանել են միայն այն բանի համար, որ ծնողները նրան անվանել են մի անունով, որն օգտագործվում է հնդիկ հասարակության բարձր կաստայում:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, 14-ամյա տղան գնացել է ընկերոջ տուն հեռուստացույց դիտելու, որից որոշ ժամանակ անց գտել են նրա դիակը: Տղային խեղդել են: Սպանությունից որոշ ժամանակ առաջ դեռահասի հորը խնդրել են փոխել իր երկու երեխաների անունները, քանի որ նույն անուններով են կոչում հասարակության բարձր ներկայացուցիչներին, հաղորդում է BBC-ն:
Gazeta.ru-ն հաղորդում է, որ դեռահասի սպանության կասկածանքով կալանավորվել են ենթադրյալ մարդասպանի երկու հարազատները, սակայն բարձր հասարակության ընտանիքի ղեկավարը հերքում է իրենց առնչությունը 14-ամյա տղայի սպանությանը:




























