Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Սերոբ Գասպարյանի պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

<Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Խնդրի էությունն այն է, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։

Փաստաբաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Գուրգեն Գրիգորյան,

Էրիկ Ալեքսանյան։

Կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը