Վրաստանի անհատական տվյալների պաշտպանության ծառայությունը տուգանել է Ridetech Georgia ընկերությանը, որը տաքսի ծառայություններ է մատուցում «Յանդեքս Go» բրենդի անվամբ, տվյալների պահման մասին օրենսդրության խախտման համար։ Այս մասին տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
Տվյալների պաշտպանության ծառայությունը պարզել է, որ «Յանդեքս Go» հավելվածը միացել է սերվերներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում, եւ դրանցում տեղի է ունեցել վարորդների եւ ուղեւորների անհատական տվյալների մշակում, ինչն արգելված է օրենսդրությամբ։
Ընկերությանը տուգանել են 4 000 լարիով (136 հազար ռուբլի, 1 450 դոլար) եւ պարտավորեցրել դադարեցնել տվյալների տրանսսահմանային փոխանցումը։
«Յանդեքս» տաքսիները տարբեր բրենդների անվան տակ Վրասանում աշխատում են 2016-ից։





























