ՌԴ իշխանությունները վտարել են Ադրբեջանի՝ Չեչնիայում բռնված քաղաքացիներին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեին, քաղաքացիները հասցվել են Ադրբեջան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի երեք քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկությունից անմիջապես հետո Ռուսաստանի ԱԳՆ նոտա է հղվել, վարվել են բանակցություններ ՌԴ ԱԳՆ-ի եւ այլ կառույցների հետ։

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Չեչնիայում ՌԴ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով ձերբակալվել են Ադրբեջանի երեք քաղաքացիներ՝ Էլհան Շիրինովը, Վուղար Մաղերամովը եւ Նիհադ Ռզաեւը, եւ որ Էլհան Շիրինովը եւ Վուղար Մաղերամովը Գրոզնիում ներգրավվել են զորավարժություններում՝ Ուկրաինայում պատերազմի ուղարկվելու համար։