Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում քվարկողների թիվը երկու անգամ ավելի պակաս է, քան Մոսկվայում: Սանկտ Պետերբուրգի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալներով` Պետդումայի ընտրություններին տեղական ժամանակով ժամը 12.00-ին մասնակցել է ընտրողների 6,99%-ը, այն դեպքում, երբ Մոսկվայում նույն ժամին քվեարկել է 13%-ը:Հաղորդվում է, որ բավական ակտիվ են քվեարկում Ռուսաստանի հարավում:
Մասնավորապես` Կրոսնոդարի երկրամասում կեսօրին արդեն քվերակել է ընտրողների 25%-ը, Ռոստովի մարզում` ավելի քան 18%-ը: Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Հյուսիսային Կովկասում. կեսօրին արդեն քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40%-ը:Ընդդիմադիր ուժերը Հյուսիսային Կովկասում ակտիվությունն արդեն համարել են «Եդինայա Ռոսիայի» կողմից «ճնշման» արդյունք: Զանգվածային խախտումների մասին արդեն հայտարարել է ընդդիմադիր Կոմունիստական կուսակցությունը: Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է www.kprf.ru կայքում:




























