Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: