Ժամը 13.00 -ի դրությամբ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին Հայաստանում մասնակցել է 4750 մարդ:
Երեւանում ՌԴ դեսապանատանը բացված 5015 տեղամասում քվեարկել է 875 մարդ: Մյուս ընտրատեղամասը տեղակայված է Էրեբունի օդանավակայանի տարածքում:Մեկական տեղամասեր են բացվել նաեւ Արմավիր, Արտաշատ, Մեղրի քաղաքներում (ռուսաստանցի սահմանապահների տեղակայման վայրերում): Եւս մեկ տեղամաս գտնվում է Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսությունում, որտեղ ժամը 13.00 -ի դրությամբ քվեարկել է 2753 մարդ:
Նշենք, որ քվեարկությանն արդեն մասնակցել է Հայաստում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:




























