Իրանի և արևմտյան երկրների միջև պատժամիջոցների չեղարկման և միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները քիչ հավանական են մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով արեւմտյան դիվանագետներին։

Նրանց կարծիքով, մինչև ԱՄՆ ընտրությունները պատժամիջոցների շուրջ լուրջ բանակցությունների «գործնականում ոչ մի հեռանկար» չկա, և «դիվանագիտական ​​բեկումներն» անհավանական են։

Ինչպես նշում են ամերիկացի պաշտոնյաները, Իրանի հետ միջուկային գործարքը հնարավոր կլինի, եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթի նախագահական պայքարում: Սակայն իրավիճակը բոլորովին այլ կլինի, եթե հաղթի հանրապետական ​​Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ, Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշյանը հայտարարել էր, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ, ընդհակառակը, պատրաստ է ամբողջությամբ վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը։