Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առեւտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:zara z