ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մանհեթեն Բիչ քաղաքում աղմկահարույց գողություն են արել. կայանված ավտոմեքենայից գողացել են 1 միլիոն դոլար կանխիկ գումար, հայտնում է WKRC-ն։

Հաղորդվում է, որ գումարը ավտոմեքենայում էին թողել ստվարաթղթե տուփի մեջ:

Երբ տուժողը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ, նկատել է, որ հետևի ապակին կոտրվել է, իսկ տուփը չկա։ Այս դեպքի մեջ ամենաուշագրավն այն է, որ ոստիկանները ավտոմեքենան խուզարկելիս այնտեղ թաքնված GPS սարք են հայտնաբերել։ Ավտոմեքենայի տերը հայտնել է, որ այդ սարքն ինքը չի տեղադրել իր մեքենայում։

Ոստիկանները ենթադրում են, որ հանցագործները GPS են օգտագործել իրենց զոհին հետևելու համար՝ իմանալով, որ տուժողը ավտոմեքենայում այդքան խոշոր գումար կունենա պահած: