Ժամը 20.00-ին Կենտրոնական Ռուսաստանում, հարավային եւ հյուսիս-արեւմտյան տարածաշրջաններում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում տեղամասերը փակվել են: Քվեարկությունը շարունակվում է միայն երկրի ամենաարեւմտյան տարածաշրջանում` Կլինինգրադի մարզում, որտեղ այն կավարտվի ժամը 21.00-ին:
Դրանից հետո ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների առաջին նախնական արդյունքները Հեռավոր Արեւելքի, Սիբիրի եւ Ուրալի տարածաշրջաններից, որտեղ քվերակությունն ավարտվել է մի քանի ժամ առաջ: ԿԸՀ-ի վերջին տվյալներով` ժամը 18.00-ին քվերակությանը մասնակցել է ընտրողների 50,4%-ը: Ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ` ժամը 18.00-ին, Մոսկվայում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50,06% տոկոսը:
Մասնակցությունը նկատելիորեն ցածր է Հյուսիսային մայրաքաղաքում: Ժամը 18.00 -ին այստեղ մասնակցությունը կազմել է 42,53% տոկոս: Միաժամանակ` ազգային հանրապետություններում, այդ թվում` Թաթարստանում եւ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում մասնակցությունն այդ ժամին կազմել է 70%:
Վերլուծաբանների կարծիքով եւ սոցհարցումների տվյալներով` Պետդումայում ներկայացված լինելու համար 7 տոկոսանաոց շեմը կարող է հաղթահարել միայն չորս կուսակցություն` «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»:




























