Սեւ ծովի վրացական ափին նոր քաղաք կկառուցվի, որը կկոչվի Լազիկա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` ավելացնելով, որ քաղաքը լինելու է մեծությամբ երկրորդը` մայրաքաղաք Թբիլիսիից հետո:
«Դա լինելու է Արեւմտյան Վրաստանի առեւտրային ու տնտեսական եւ Վրաստանի գլխավոր կենտրոնը Սեւ ծովի ափին»,-ասել է Սահակաշվիլին:
Լայնածավալ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Նշվում է, որ քաղաքում կլինի մեծ նավահանգիստ: «Մենք մի քանի հազար աշխատատեղեր կստեղծենք»,-ասել է նա` ընդգծելով, որ ճարտարապետաշինարարական աշխատանքների իրականացման համար մրցույթ կհայտարարվի:




























