Նախկին ընտրությունների համեմատ Պուտինի կուսակցությունը կարող է կորցնել ավելի քան 15%: Այդպիսին են մի քանի Exit-poll-երի արդյունքները, որոնք հրապարակվել են ռուսաստանյան պետական հեռուստաընկերություններով:
Ըստ այդ տվյալների` «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է ընտրողների 46-48%-ը: Այսպիսով, նախորդ ընտրությունների համեմատ կառավարող կուսակցության ցուցանիշը նվազել է 15-17%-ով:Իսկ կոմունիստները կրկնապատկում են իրենց աջակցությունը: Նրանց օգտին, ըստ Exit-poll-ի, քվեարկել է ընտրողների 20-21%-ը:Ըստ այդ տվյալների` խորհրդարան կմտնեն նաեւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու «Սպրավեդլիվայա Ռոսիան»:




























