Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:





























