Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոր Պետդումայում չի բացառել «կոալիցիոն լուծումները»: Այդ մասին նա հայտարարել է կառավարող կուսակցության շտաբում:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի առաջին նախնական արդյունքներով` «Եդինայա Ռոսիան» կորցնում է ոչ միայն սահմանադրական, այլեւ բացարձակ մեծամասնությունը: Տեղամասային հանձնաժողովների 19%-ի արձանագրությունների մշակման արդյունքում` «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է ընտրողների 46,2%-ը, այն դեպքում, երբ 2007թ-ին ստացել էր ընտրողների 63%-ի աջակցությունը: Երկրորդ տեղում են կոմունիստները` 20,6%-ով: Իր ելույթում Մեդվեդեւը ուշադրությունը հրավիրել է տնտեսական ճգնաժամի վրա` դրանով արդարացնելով կառավարող կուսակցության աջակցության նվազումը:




























