ԱՄՆ վարչակազմը Իրանի տարածքում ամերիկյան անօդաչու սարքի կործանման մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում չի ստացել: Այս մասին հաղորդել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է «Ռոսիա 24»-ը:
Միեւնույն ժամանակ, լրատվամիջոցները, վկայակոչելով զինված ուժերի աղբյուրներին, տեղեկացնում են, որ Իրանի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները դեկտեմբերի 4-ին կործանել են ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքը, որն Աֆղանստանի կողմից հատում էր Իրանի սահմանը. այն ընկել է երկրի արեւելքում:
Իրանի ԶՈՒ ներկայացուցիչըը հայտնել է, որ այսուհետ իրանցի զինծառայողները կհակադարձեն երկրի օդային տարածքի սահմանների խախտումներին ոչ միայն Իրանի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս, տեղեկացնում է Lenta.ru-ն:




























