Հետաքննությունը պարզում է՝ Սոչիի ձերբակալված նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին կապ ունի՞ արդյոք փախած Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Թաթուլյանը կրկին հետախուզման մեջ է հայտարարվել Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ արտերկիր մեկնած գործարարը ստուգվում է Կոպայգորոդսկու հետ «հնարավոր ընդհանուր գործերին հանցակցության համար»։

Թաթուլյանի քարտը շարունակում է ներառված լինել ՆԳՆ-ի հետախուզման մեջ գտնվողների բազայում:

Թաթուլյանը Ռուսաստանում հետախուզման մեջ էր հայտնվել 2023 թվականի նոյեմբերին։ Ավելի վաղ «Известия»-ն գրել էր գործարարի մոտ խուզարկությունների մասին՝ հողատարածքների բազմամիլիարդանոց գողությունների առնչությամբ, և որ նա կասկածվում էր խարդախության մեջ՝ առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման գործով։

Կոպայգորոդսկին ձերբակալվել է նախօրեին Մոսկվայում՝ յուրացման մեղադրանքով։ Ինչպես РИА Новости-ին հայտնել է նախկին քաղաքապետի փաստաբանը, նա մեղադրվում է 3,7 միլիոն ռուբլու վնասով երկու հողատարածք յուրացնելու մեջ։