Երևանում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կենսունակության ավարտին մոտ բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:
«Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն, և կազմակերպության բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։





























