Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Juke» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում էն Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Juke»-ը կողաշրջվել և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Juke»-ի վարորդը, ով հանդիպակաց երթևեկել է, վթարային իրավիճակ ստեղծել առջևով ընթացող ավտոմեքենաների վարորդների համար, ապա «Mercedes»-ը դուրս է եկել դեպի գլխավոր մայրուղի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը: