Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են տասնյակ թիրախներ Բուրջ էլ-Բարաջնեհ, Ալ-Քաֆաաթ, Հադաթ, Լայլակի, Չուեյֆաթ եւ Գոբեիրի շրջաններում (Բեյրութի հարավ), ինչպես նաեւ թիրախներ Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 6 մարդ զոհվել է, 100 հոգի վիրավորվել նախորդ գրոհի ժամանակ, բայց զոհերի թիվը հստակ չէ, քանի որ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել նրանց ինտենսիվ հարվածների պատճառով։
Մարդիկ փախչում են Դահիա շրջանից եւ փորձում ապաստան գտնել Ռամլեթ ալ-Բայդայում՝ Բեյրութի հանրային լողափում։ Տեղեկացվել է, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապաստան են գտել Բեյրութի կենտրոնում, Նահատակների հրապարակում։
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ «վերջերս գրոհել են լրացուցիչ ահաբեկչական թիրախներ»՝ կապված «Հեզբոլլահի» հետ Բեքաայի հովտում (Լիբանանի արեւելք)։





























