Իսրայելը հույս ունի «Հեզբոլլահին» հասցված ավիահարվածով խուսափել Լիբանան ներխուժումից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյային։

«Հարվածը գլխավոր քարտուղար Հասան Նասրալային եւ այլ բարձրաստիճան անձանց, որոնք հավաքված էին Բեյրութի Դահիա արվարձանի գլխավոր հրամանատարական կենտրոնում, ուղղված է «Հեզբոլլահին» կոտրելուն»,- ասել է պաշտոնյան ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում տրված ճեպազրույցի ժամանակ։

Պաշտոնյան հայտնել է, որ իսրայելական հետախուզությունը  «բացահայտել է Իսրայելի շրջապատման եւ մինչեւ 2040թ. հրեական պետության ոչնչացման  իրանական պլանը»։ «Բայց ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարը շտապել է պատասխանել՝ հրաման տալով հոկտեմբերի 7-ի գրոհի մասին, հենց որ որ Իրանի մյուս դաշնակիցները պատրաստ են եղել»,- ասել է նա։

«Մենք չենք կարողանա գոյատեւել, եթե չկանգնեցնենք դա»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։

«Անհնար է առանց համընդհանուր պատերազմի, որը կհանգեցնի ավելի լայն պատերազմի Իրանի հետ»,- ենթադրել է նա։

Իսրայելը կարծում է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալան դարձել է թիրախ Բեյրութին հասցված ավիահարվածի ժամանակ։

Իրանական Tasnim գործակալությունն իր հերթին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Նասրալան ողջ եւ առողջ է։