ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նահանգապետի թեկնածու, Հյուսիսային Կարոլինայի փոխնահանգապետ Մարկ Ռոբինսոնը այրվածքներ է ստացել նախընտրական միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով եւ «ներկայում բուժում է ստանում», NBC News-ին ուրբաթ տեղեկացրել է նրա հանրության հետ կապերի գծով տնօրենը։
Միջադեպը տեղի է ունեցել Մաունթ Էյրիի միջոցառման ժամանակ, ասել է Ռոբինսոնի հանրային կապերի գծով տնօրեն Մայք Լոներգանը։ Նա պատասխանել է NBC News-ի հարցին NewsNation-ի տեղեկության մասին, որում նշվել է, որ թեկնածուն Հյուսիսային Կարոլինայից հոսպիտալացվել է։
Միջադեպի մանրամասների մասին չի տեղեկացվում։
Մինչ այդ Ռոբինսոնը պետք է ելույթ ունենար Faith & Freedom միջոցառմանը Հյուսիսային Կարոլինայում շաբաթ օրը, բայց միջոցառման կազմակերպիչը ուբաթ տեղեկացրել է, որ այն չեղարկվել է՝ նշելով, որ շենքը էլեկտրականություն չունի։ «Հելեն» փոթորիկը փլուզել է Հյուսիսային Կարոլինայի որոշ շրջաններ, հատկապես նահանգի արեւմտյան մասը, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը։





























