Ասիայում այս տարվա ամենամեծ փոթորիկը՝ «Յագի» թայֆունը, հյուսիսային Վիետնամին պատճառել է 81,5 տրլն դոնգի (3,31 մլրդ դոլար) վնաս, ինչը կրնակի գերազանցում է նախորդ գնահատականները, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Թայֆունի հետեւանքով զոհվել է 299 մարդ, 34 հոգի անհետ կորել է, այն քանդել է արդյունաբերական կենտրոններ, ոչնչացրել գործարաններ եւ ֆաբրիկաներ, հեղեղել գյուղատնտեսական հողահանդակներ, վնասել տներ, քանդել կամուրջներ։

«Ընդհանուր տնտեսական վնասը գնահատվում է 81,5 տրլն դոնգ»,- գյուղնախարար Լե Մին Հոանին մեջբերել է Վիետնամի պետական լրատվական գործակալությունը։

Այս թիվը գերազանցում է նախնական գնահատականը 1,6 մլրդ դոլարով։

Հոանը իշխանություններին կոչ է արել օգնել մարդկանց վերականգնել արտադրությունը՝ ապահովելով մատակարարումներն ու զսպելով գները, քանի որ ֆերմաները եւ գյուղանտեսական հողահանդակները ամենից շատ են տուժել։

Կենդանի խոզերի գինը Վիետնամում անշեղորեն աճում է այն բանից հետո, երբ «Յագի» թայֆունը եւ դրան հաջորդած հեղեղումները վնասել են խոզերի մի քանի ֆերմաներ, տեղեկացրել է Reuters-ը։

Հինգշաբթի S&P Global վարկանիշային գործակալությունը հայտնել էր, որ վիետնամական բանկերի շահութաբերությունը կտուժի պարտքի բեռի թեթեւացման միջոցների պատճառով, որոնք ընդունվել են կենտրոնական բանկի կողմից թայֆունից հետո։