Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ուրբաթ օրվա երեկոյից սկսած ավելի քան 140 հարված է հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, ներառյալ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք «գտնվում են Բեյրութի շրջանի բնակելի տների տակ», տեղեկացրել է Jerusalem Post-ը։
Բեյրութի վրա գրոհների վերջին ալիքը հողին է հավասարեցրել բազմաթիվ բնակելի տներ Լիբանանի մայրաքաղաքի խիտ բնակեցված հարավային արվարձանում, ընդ որում՝ Իսրայելին մեղադրում են «բունկերները պայթեցնող» ռումբերի օգտագործման մեջ։
Չդադարող իսրայելական ռմբակոծումները ստիպել են հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից եւ դուրս գալ Բեյրութի փողոցներ, տեղեկացրել է Al Jazeera-ն։





























