Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի օպերացիաների գծով տեղակալ, բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանը զոհվել է Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով։

IRIB-ի փոխանցմամբ՝ բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանը զոհվել է Բեյրութի վրա իսրայելական հարձակման ժամանակ՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի հետ միասին։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Նասրալլայի մահվան մասին։

Այդ կապակցությամբ Իրաքում եռօրյա սուգ է հայտարարվել։

Իրանի նախագահը հանդես է եկել ուղերձով, որում նշել է, որ լիբանանյան շարժման առաջնորդը ընդմիշտ կմնա իսլամի պատմության մեջ։