Թայլանդացի կոկորդիլոս բուծող ֆերմերը, որը հայտնի է «Կոկորդիլոս X» անունով, ասել է, որ սպանել է անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 սողունների, որպեսզի կանխի դրանց փախուստն այն բանից հետո, երբ «Յագի» թայֆունը վնասել է դրանց վանդակը, հայտնում է CNN-ը։
Թաիլանդի հյուսիսում գտնվող Լամպհուն քաղաքում գտնվող կոկորդիլոսների ֆերմայի սեփականատեր 37-ամյա Նատհապակ Խումկադն ասել է, որ փորձում էր նոր կացարան գտնել իր սիամական կոկորդիլոսների համար, երբ նկատել է, որ նրանց վանդակի պատը փլուզվելու վտանգի տակ է:
Բավականաչափ մեծ կամ ապահով տեղ չի գտնվել կոկորդիլոսներին պահելու համար, որոնցից մի քանիսի երկարությունը հասնում էր 4 մետրի: Ըստ Նատհապակի, կոկորդիլոսների ազատության մեջ հայտնվելը կասեցնելու համար նա սեպտեմբերի 22-ին ստիպված է եղել ոչնչացնել դրանցից 125-ին։





























