ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ թուրքական նավագնացային ընկերությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների նրա գործընկերը տուգանվել են 2 միլիոն դոլարով այն բանից հետո, երբ նավապետը հրամայել է իր անձնակազմին աղտոտված թափոններ նետել օվկիանոս և փորձել է թաքցնել դա:
ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Նոր Օռլեանի դատավրանը տուգանել է թուրքական Prive Shipping Denizcilik Ticaret-ին և նրա դուստր Prive Overseas Marine LLC ընկերությանը 2 միլիոն դոլարով և նրանց դատապարտել չորս տարվա փորձաշրջանի՝ որպես «P/S Dream» լցանավի օպերատորներ։
Բացի այդ, այդ նավի նավապետ Աբդուրահման Քորքմազը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ԱՄՆ առափնյա պահպանության հետաքննությանը խոչընդոտելու և նավերից աղտոտման կանխարգելման օրենքը խախտելու համար։





























