Ռուսաստանի Ռոստովի մարզի Միլյուտինի շրջանում անօդաչուի կործանման հետևանքով անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է Коммерсант-ը։

Տարածաշրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հաղորդմամբ, հրդեհի ներկայիս մակերեսը կազմում է 20 հա։

Հրդեհը մարելու համար օգտագործվել են «անհրաժեշտ ուժեր և միջոցներ»։ Այդ նպատակով օդ է բարձրացել ՌԴ ԱԻՆ ուղղաթիռը։

Գոլուբևը բացատրել է, որ հրդեհային անվտանգության աշխատակիցների աշխատանքը դժվարացել է ուժեղ քամու պատճառով։ Նա հավելել է, որ դեպի բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, անցած գիշեր ՌԴ շրջանների վրա ոչնչացվել է 125 անօդաչու թռչող սարք, որոնցից 18-ը խոցվել է Ռոստովի մարզի վրա։