ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին կայցելի Թեհրան և կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի և երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը»,- նշվում է հաղորդման մեջ։





























