Լիբանանին հասցված այսօրվա իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 57 մարդ է զոհվել, ևս 105-ը՝ վիրավորվել, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, Այն էլ Դելբ գյուղին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 21 մարդ սպանվել է Բաալբեկ Հերմելում։

Նախարարությունից հայտնել են, որ ևս չորս մարդ  զոհվել է Սիդոնի մերձակայքում գտնվող Անկուն քաղաքի վրա գրոհների հետևանքով։

Վերջին երկու օրվա ընթացքում հարվածների հետևանքով 14 բուժաշխատող է սպանվել։