Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով մեկնել է Իրան, որտեղ բանակցություններ է վարելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով կառավարության մամուլի ծառայությանը։

Կողմերը կքննարկեն ռուս-իրանական առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հարցերի համալիրը, ներառյալ խոշոր համատեղ նախագծերի իրականացումը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության եւ այլ ոլորտներում։