Եղանակային խիստ պայմանների հետեւանքով Իրան-Թուրքիա սահմանի իրանական կողմի մի շարք պահակակետերը լքվել են իրանցի զինվորականների կողմից, որից հետո այնտեղ են տեղավորվել PKK-ի զինյալները։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, վկայակոչելով Թուրքիայի հետախուզության տվյալները։ Նշվում է, որ իրանցի զինվորականները չեն դիմացել եղանակային խիստ պայմաններին եւ լքել են պահակակետերըմ ինչից օգտվել են քուրդ զինյալները եւ տեղավորվել այնտեղ։
Թուրքական կողմը հիշյալ փաստով հարցում է ուղարկել իրանական կողմին, սակայն պատասխան դեռ չի ստացել։




























