Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

 Երեւանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը այս համագործակցությունը պատմական է անվանել. «Այս փոխանակությունը փորձով եւ նաեւ այն ծրագրերով, որ իրականացվում է Հռոմում, Երեւանում, վստահաբար երկու կողմերին էլ կօգնեն»,- ասել է նա:

Նշենք,որ սա Տիգրան Ավինյանի առաջին պաշտոնական այցն է Հռոմ: