Ամերիկացի գիտնականների կանխատեսմամբ` աշխարհի վերջը կգա 2013թ. փետրվարի 14-ին. հենց այդ օրը, հնարավոր է, Երկիրը բախվի մոտեցող Նիբիրու`  «Սատանայի մոլորակին»:

Այդ  չարաբաստիկ օրը Երկիրը կանցնի Նիբիրուի ու Արեգակի միջով, եւ մագնիսական բեւեռների խառնվելու արդյունքում մեր մոլորակի ուղղությունը կթեքվի:

Գիտնականների գնահատմամբ` Երկիրն, ամենայն հավանականությամբ, կփրկվի, բայց ուժեղ երկրաշարժերից եւ ցունամիներից հազիվ թե հնարավոր լինի խուսափել:  Նիբիրուն Երկրից կսկսի հեռանալ միայն 2014թ. հունիսի 1-ին, տեղեկացնում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

2009-2010թթ. ինտերնետում ակտիվ քննարկում էին Երկրի եւ այդ ենթադրյալ մոլորակի մերձեցումը: Վարկածը, համաձայն որի Նիբիրուն պետք է տեսանելի դառնար 2011թ. մայիսին, այս պահին չի հաստատվել:

Նիբիրուն Արեգակնային համակարգի թափառող առասպելական  մոլորակ է, եւ աստղագիտության մեջ դրա գոյության գիտական հաստատում չկա: Նիբուրույի գաղափարը 1995թ. առաջ է քաշել Նենսի Լիդերը` հայտարարելով, որ այլմոլորակայինների հետ կապի մեջ է եղել: