Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Sas Food Court»-ի դիմաց, բախվել են «Mercedes G 500», «BMW», «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն էր, որ մինչ պարեկների ժամանումը վթարից հետո վարորդների միջև քաշքշուկ էր սկսվել, որը կարող էր վերածվել ձեռնամարտի, քանի որ վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




























